Աշխատանքային նախագիծ
Մարտի 17-21
Զատկական շաբաթ՝ զատկածառի պատրաստում խմբերում և դասարաններում

9.00-10.00 առավոտյան ծես
Էլեկտրոնային ներկա-բացակա
Միջավայրի խնամք
Ուրախ մարմնամարզություն կամ էլ սա
Նախորդ օրերի երգերիև պարերի կրկնություն

Օրվա գործունեությունը
Հարց ու պատասխան՝ 20-25 րոպե
Օրվա եղանակի քննարկում ՝ նախ նկարագրում են, հետո բնութագրում: Դա արվում է դաստիարակի հարցերի ուղղորդությամբ՝
ինչ կա երկնքում այս պահին
ինչ գույներ կան երկնքում
երկնքի որ մասում ինչպիսի տեսարան է. Սաները նկարագրում են ոչ թե ողջ երկինքը, այլ իրենց կամ դաստիարակի ընտրած հատվածը
Քննարկել՝ ինչ է ամպը իրենց կարծիքով և որտեղից է առաջանում:

Զատկածառ

Ծաղկամանի կամ այլ հարմար տեղ ամրացվում է զատկաճյուղը
Միասին քննարկում են՝ ինչպես զարդարել այն՝
Հուշում՝այս տարվա զարդարանքը ավելի մոդեռն, անսպասելի պիտի լինի: Կարելի է միանգամյա բաժակները ներկել և զարդարել, դրանք որևէ հետաքրիր նպատակով օգտագործել, մանավանդ 5 տարեկանները
Կարելի է կավով պատրատված արևանշաններով կամ այլ խարհրդանիշերով զարդարել:
Զատկածառը ձևավորվելու է հաջորդ օրերին, գործունեության արդյունքում:
Մինչև շաբաթվա վերջ զատկածառը պատրաստ պիտի լինի:
Մեծերին պատմում են, թե ինչպես պատրաստեցին զատկածառը, ինչի համար, ինչպիսին է այն:
Խաղ գնդակով՝ վարժվում են գնդակը հատակին խփել-բռնել
գնդակը օդ նետել բռնել
գնդակը նետել դիմացի ընկերոջը
Բռնել ընկերոջ նետած գնդակը

Սոխի կերպար
երեքշաբթի
Սեղանին սոխեր են դնում:
Նկարագրում են
Նկարում են
Պատմում են իրենց նկարած սոխի մասին

չորեքշաբթի
Սոխով բնագիտական փորձ
Հանելուկ կամ պատմություն են հորինում սոխի մասին:

հինգշաբթի
Խմբի ակլատիզն են պատրաստում և որոշում են՝ իրենց խմբում նա ինչը պիտի հսկի, իրենք ինչ պիտի չանեն՝ ասենք՝ սուտ պիտի չխոսեն կամ չկռվեն…

Ուրբաթ՝ Սոխի գլիխկներ են ցանում հողում:

Շաբաթվա երգերը՝ Ռուբեն Հախվերդյան Զատիկ

Շաբաթվա ասիկները
Շեն մնաք,
Լիքը բարիք ունենաք,
Հատիկ տվեք էս օրվան,
Հավկիթ տվեք Զատկվան:
— Ով չտա մեր երկու ձուն,
Մուկն ու կատուն իրենց թթուն,
Ով կտա մեր երկու ձուն,
Աստված պահի իր փեսացուն:
Հավկիթ տվողն ի՞նչ լինի:
_ Կարմիր բարձին նստի,
Շեն մնա, լիքը բարիք ունենա:
— Ով չտվե՞ց…
— Մուկը ցորենն ուտի, կաթը թթվի,
Տունն էլ մրջյունով լցվի:

ՊԶԶԱՆ ՄԵՂՈՒ
Ժողովրդական, անմշակ

Պզզա՜ն մեղո՛ւ, պզզա՜ն մեղո՛ւ,
Քո մանտրտիկ թևեր վերու,
Բանձրիկ սարերն ես գնալու,
Սուսան-սմբուլ ես քաղելու,
Շուշան ծաղիկ հոտոտելու,
Քաղցրիկ մեղրիկ ես կրելու,
Տղիս ակռատ ես բերելու:

Շաբաթվա մուլտֆիլմը.
Չիպոլինոյի արկածները

Շաբաթվա բնագիտություն
Ածիկ ՝ տարբեր ափսեների կամ մի սկուըեղի մեջ ցանում են ցորեն, եփած ցորեն, քար

5 տարեկաններ այս ամենին +
Ռադիո 5-ով պատմում են, թե ինչպես են նախապատրաստվում Զատիկին, զատկական ինչ սովորություններ գիտեն իրենց տատիկ-պապիկները
TV5-հարցազրույց՝ ինչ սովորութներ գիտեն Զատկի մասին, տատիկ-պապիկները՝ ինչ խաղեր ու երգեր գիտեն Զատիկի մասին
Այբբերնարանի թեմաները՝ սոխ, սխտոր, ածիկ