Այս շաբաթվա համար.
վարժություններ կենդանիների ձայներով
խաղեր ջրում
Շաբաթվա երգը՝ Հինգ էծ ունեմ ուլերով
Շաբաթվա խաղիկ-ներկայացումը
**Աքաղաղն ու կտուրը Մի աքաղաղ կարմրապեծիկ
Շաբաթվա ջրային խաղերը
Ջուրը մտնելուց առաջ մարմնամարզություն սաների մկանները տաքանալու համար: Կամաց-կամաց մտնում ենք ջուրը:

Շրխկան ջրում
՝
Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Ծի՜վ ու ծի՜վ
Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.
Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

օրերի անունները
Շաբաթը մոնտեսորիական է՝ ,,Զգացումների զարգացում,, ծրագրով
1. Ջրագույն ջրի գույները
2 Ջրահամ ջրի համերը. հագեցած լուծույթ՝ ասենք աղը կամաց-կամաց լցնում ենք, ու նայում, թե ինչպես է հալվում: Այնքան, որ էլ չհալվի:
3. Ջրաբույր ջրի հոտերը
4 Մրգախաղ հետաքրքիր բաներ մտածեք, նույնիսկ կարելի է հատապտուղները ձեռքերով ճմռել, նախապես ցույց եք տալիս, որ լվացվել եք: Մտածեք՝ այդ ճմռածն ինչ անել:
Մտածեք, լուծումներ գտեք:
Ուրբաթ օրը սպունգանկարի օր է՝ Սպունգախաղ :